Վրաստանում մինչև ապրիլի 14-ը կպահպանվի տեղումնառատ եղանակ

14:48, 08.04.2026

Վրաստանում մինչև ապրիլի 14-ը կպահպանվեն ժամանակ առ ժամանակ տեղումները, տեղ-տեղ՝ ուժգին։ Հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ հյուսիսային վտանգ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 9-10-ի գիշերը լեռնային շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2, -4 աստիճան։

«Բացասական ջերմաստիճանը կարող է վնասել ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերը: Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, բարձրլեռնային շրջաններում՝ ձնահյուսերի ձևավորում, իսկ բլրաշատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում: Վտանգի մակարդակը միջին է», – ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ