Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի «սև արկղը» հասցրել են Թուրքիա

11:29, 13.11.2025

Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի «սև արկղը» հասցրել են Թուրքիա։

Այս մասին հաղորդում է CNN TÜRK-ը։

Լրատվամիջոցի լրագրողի փոխանցմամբ՝ «սև արկղը» հանձնվել է թուրքական պատվիրակությանը և թուրք զինվորականներին, որոնք այն բերել են Թուրքիա։

Ավելի վաղ՝ երեկ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքնաթիռի «սև արկղը» գտնվել է։

Տեղեկության համար, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ՝ Սիղնաղի մունիցիպալիտետում, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ։ Ինքնաթիռը թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։

Նմանատիպ