Վրաստանում կորոնավիրուսից մահացած 9-րդ պացիենտը 60 տարեկան կին էր, ով ուներ քրոնիկ ծանր հիվանդություններ
Վրաստանում կորոնավիրուսից մահացած ևս մեկ պացիենտ 60 տարեկան կին էր:
Նա բուժում էր անցնում Առաջին համալսարանային կլինիկայում:
Կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիի հայտարարությամբ, մահացածն ուներ քրոնիկ ծանր հիվանդություններ:
«Մահացած 60-ամյա կինը տառապում էր ծանր քրոնիկ հիվանդություններով: Պացիենտը դեռ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Իրավիճակի վատացումից հետո, քանի որ չէինք կարող կառավարել օդի անբավարարությունը, պացիենտին տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք: Նա միացված էր արհեստական շնչառության սարքին: Րոպեներ առաջ արձանագրվեց մահ»,- հայտարարել է Լևան Ռատիանին: