Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 98 անձ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 98 անձ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս մեկ անձ: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Stopcov.ge կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 411 դեպքից բուժվել է 98 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել:

5015 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ , իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 573 պացիենտ: