Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 30,35 տոկոս
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 30,35 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 30,35 տոկոս: Այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 27,89 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 31,94 տոկոս:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 288 նոր դեպք, ապաքինվել է 21 183 պացիենտ:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր 14 405 նոր դեպք: