Վրաստանում կորոնավարակի տարածման ռիսկը մեծացած է, սակայն իրականացնում ենք բոլոր միջոցառումները, որոնք զգալիորեն նվազեցնում են այդ ռիսկերը. Էկատերինե Տիկարաձե
Կորոնավարակի ռիսկը մեծացել է, չնայած դրան, մենք ձեռնարկել ենք բոլոր միջոցները, որոնք զգալիորեն նվազեցնում են վարակի տարածման հնարավորությունները,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպես նշել է նախարարը, այս փուլում նոր սուբյեկտի մոտ վարակի վտանգ չի հայտնաբերվել, չնայած դիտարկման գործընթացը շարունակվում է:
«Լուգարի լաբորատորիան ամենօրյա ռեժիմով տրամադրում է լրատվություն ընթացիկ իրադարձությունների մասին: Այս գործընթացը ես վերցրել եմ իմ անձնական վերահսկողության տակ: Բոլոր գերատեսչությունները համակարգված աշխատում են: Արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն ներգրավված է, ինչպես նաև սահմանին ծառայությունը: Մենք մանրամասն տեղեկություններ ունենք այն ուղևորների մասին, ովքեր մուտք են գործում Վրաստան: Իհարկե վտանգը մեծ է, սակայն իրականացնում ենք բոլոր միջոցառումները, որոնք զգալիորեն նվազեցնում են այդ ռիսկերը», – ասել է Տիկարաձեն:
Բացի այդ, նախարարի խոսքով Իտալիայի հետ կապված այս փուլում հավելյալ կարգավորումներ չեն նախատեսվում: