Վրաստանում քաղաքական խնդիրներ չկան և Մադրիդն այս պատրվակով Վրաստանի քաղաքացիներին ապաստան չի տա. Իսպանիայի ԱԳ նախարար
Իսպանիան համարում է, որ Վրաստանում քաղաքական խնդիրներ չկան, համապատասխանաբար, Մադրիդն այս մոտիվով Վրաստանի քաղաքացիներին ապաստան չի տա,- այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Բորել Ֆոնտելիեսը:
cope.es իսպանական հրատարակության տեղեկությամբ, այս հայտարարությունը իսպանական գերատեսչության ղեկավարն արել է վրաց գործընկերոջ Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը:
«Այս հոսքը պետք է նվազի և այս մարդիկ չպետք է վատնեն ժամանակ և գումար այն խնդիրների համար, որոնք լուծում չեն ունենա: Վերջին տարիներին Վրաստանում չի փոխվել վիճակը, սակայն ապաստան փնտրողների քանակը 40-ից հասել է 1000-ի»,- հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարը:
Իսպանիայի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, ապաստան փնտրողների քանակի աճի գլխավոր պատճառներից մեկը հնարավոր է լինի այն, որ «Վրաստանի քաղաքացիների միամտությունը կամ անկիրթ լինելը որոշ մարդիկ չարաշահում են, նրանց տանում սխալ ճանապարհով և խորհուրդ տալիս Իսպանիայում խնդրել քաղաքական ապաստան»: