Հունվարի 23-ից Վրաստանում սպասվում է եղանակի վատթարացում,-այս մասին ասված է միջավայրի ազգային գործակալության լրատվության մեջ:
«Հունվարի 23-ից մինչև հունվարի 25-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով, բարձրալեռշրջաններում սպասվում է ուժեղ ձյուն, մարախուղ և փոթորիկ: Ժամանակ առ ժամանակ արևմուտքի ուղղությամբ կլինի ուժեղ քամի»,- ասում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունում:
Օդերևույթաբանների խոսքով, ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ:
«Սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է լեռնային շրջաններում առաջացնեն սողանքներ»,- ասված է միջավայրի պաշտպանության ազգային գործակալության հաղորդագրության մեջ: