Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:
Հանդիպմանը կողմերն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև համաձայնել են, որ պետք է խորացնել և ամրապնդել երկու քաղաքների միջև հարաբերությունները։
Կողմերն ընդգծել են քաղաքային իշխանությունների մակարդակով ակտիվ փոխշփումների կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել են այս տարի նախատեսվող փոխադարձ այցերին առնչվող հարցերի։
Նշենք, որ այս տարի լրանում է մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այդ առիթով դեսպան Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է Երևան, մասնակցել այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին։
Հեղինակ -
Edgar Barsegyan