Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 707 դեպք, ապաքինվել է 456 անձ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 707 դեպք, ապաքինվել է 456 անձ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր  դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 707 դեպքից բուժվել է 456 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 հիվանդ:

3914 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 340 պացիենտ