Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 388 դեպք, այդ թվում բուժվել է 86 անձ
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 388 դեպք, այդ թվում բուժվել է 86 անձ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 388 դեպքից բուժվել է 86 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել:

4971 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 519 պացիենտ: