Վրաստանում եմ, ոչ մի տեղ չեմ գնում և ոչ էլ ընտանիքիս եմ դուրս հանել երկրից, պատրաստ եմ համագործակցության համար. Միրզա Սուբելիանի
Վրաստանում եմ, ոչ մի տեղ չեմ գնում և ոչ էլ ընտանիքիս եմ դուրս հանել երկրից, պատրաստ եմ համագործակցության համար. Միրզա Սուբելիանի

Վրաստանում եմ, ոչ մի տեղ չեմ գնում և ոչ էլ ընտանիքիս եմ դուրս հանել երկրից: Պատրաստ եմ համագործակցության համար,-այս մասին առաջին ալիքին ասել է դատախազության նախկին աշխատակից և Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկաներից մեկի հայրը՝ Միրզա Սուբելիանին:

«Ես գտնվում էի հարցաքննության ՆԳՆ-ում: Այլ մանրամասներ չեմ կարող ասել, հետաքննությունը շարունակվում է: Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք գոյություն ունեն իմ նկատմամբ, պատրաստ եմ պատասխանելու դրանց, կլինի դա խորհրդարանային հանձնաժողովի ձևաչափով, հետաքննչական հանձնաժողովի ձևաչափով թե այլ ձևով»,-հայտարարել է Սուբելիանին:

Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հոր Զազա Սարալիձեի մեղադրանքների կապակցությամբ, որը վերաբերում է ապացույցները կեղծելուն, Սուբելիանին հայտարարել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին, որովհետև դա պետք է հաստատի հետաքննությունը:

Բացի այդ, Սուբելիանին պատասխանել է ցույցին հնչած մեղադրանքներին, որը վերաբերում է Վանո Մերաբիշվիլիին բանտախցից դուրս բերելուն: Նախկին դատախազի խոսքերով, Մերաբիշվիլիին բանտախցից դուրս բերելու փաստը չի համապատասխանում իրականությանը:

Միրզա Սուբելիանին հաստատել է նաև, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության օրը գտնվում էր Կալանդիաների ընտանիքում: