Վրաստանում ընտրությունները տեղի կունենան սահմանադրական ժամկետում, չեն հետաձգվի,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, քաղաքական գործընթացին և ընտրությունների օրվան ոչինչ չի կարող սպառնալ:
«Շատ էր խոսվում ընտրությունների մասին: Ընկերներ, Վրաստանում ընտրությունները տեղի կունենան սահմանադրական ժամկետում: Չեն հետաձգվի ոչ մի պատճառներով: Բոլորս պետք է լավ հասկանանք, որ ընտրատեղամասերը համավարակաբանական անվտանգության տեսանկյունից այնքան պատրաստ կլինեն, որ շատ դեպքերում որոշ առևտրի կենտրոններ և խանութներ մուտք գործելը շատ ավելի վտանգավոր կլինի, քան ընտրատեղամաս գնալը: Նորմերի լրիվ պաշտպանությամբ: Այնպես որ, այնտեղ համավարակաբանական ռիսկ չի լինի:
Իհարկե, մենք բոլորս տեսնում ենք, որ քաղաքական գործընթացն ու քաղաքական նախընտրական արշավը ընթանում են բացարձակ բաց: Միակ բանը, քաղաքացիների հետ միասին կխնդրեի մեր քաղաքական գործիչներին, որ հետևեն կանոններին, կրել շնչադիմակ և պաշտպանել սոցիալական հեռավարությունը: Դա այնքան էլ դժվար չէ: Հետևաբար, ոչինչ չի սպառնում քաղաքական գործընթացին և ընտրությունների օրվան և չի կարող սպառնալ: Պատրաստվենք հոկտեմբերի 31-ի համար և արժանապատվորեն, ժողովրդավարությամբ, բաց, թափանցիկությամբ և որ ամենակարևորն է անվտանգ կանցկացնենք այս ընտրությունները»,- ասել է Գիորգի Գախարիան: