Վրաստանում ընտրական համակարգը պետք է փոխվի, որպեսզի ընտրությունների անցկացումը ունենա իմաստ, անօրեն կալանավորների հարցը ևս լուծվի, դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ
Վրաստանում ընտրական համակարգը պետք է փոխվի, որպեսզի ընտրությունների անցկացումը ունենա իմաստ, անօրեն կալանավորների հարցը ևս լուծվի, դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ

Անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի հայտարարությամբ, այսօր ըննդիմության ներկայացուցիչների կողմից նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների և մարտի 8-ի համաձայնության հետ կապված ընդհանուր հայտարարության մշակում:

Նրա խոսքով, ընդդիմության կուսակցությունները հավաքվել են խորհրդակցությունների համար:

«Ծրագրում ենք, որ  այսօր ընդունվի միասնական հայտարարություն, ուղղակի անհրաժեշտ կլինի խորհրդակցություն այս փաստաթղթի շուրջ, որպեսզի գլխավոր հարցի վերաբերյալ ընդդիմության հետ գանք ընդհանուր հայտարարի, որպեսզի մարտի 8-ի համաձայնության բոլոր երկու մասերը, ինչպես ընտրական համակարգի մասը, այնպես էլ՝ մարդկանց ազատ արձակումը, ովքեր պետք է ներգրավված լինեն նախընտրական գործընթացին, առանձնապես՝ ընդդիմության առաջնորդները, որոնք քրեական հետապնդման են ենթարկված:

Այն դեպքում, եթե քվեարկության անցնի սահմանադրական փոփոխությունների հարցը և չկատարվի համաձայնության երկրորդ մասը, դա կլինի հարց, որի շուրջ պետք է դիրքորոշումները բերենք ընդհանուր հայտարարի:

Կարևոր են հետագա քայլերը, կարծում եմ, կառավարող կուսակցությանը որևէ կերպ չպետք է տանք հնարավորություն, որպեսզի հրաժարվի իր խոստումից և տապալվի սահմանադրական օրինագիծը: Նրան չեն բավականացնում ձայները, խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական մեծամասնություն չունի, ուստի անհրաժեշտ են ընդդիմության ձայները:

Կարծում եմ, որ այս փոփոխությունը, որով պետք է փոխվի ընտրական համակարգը, ընտրությունները պետք է ունենան իմաստ, անօրեն կալանավորների և քաղաքական հողի վրա դատապարված մարդկանց հարցը ևս պետք է լուծվի: Դրա համար անհրաժեշտ է քվեարկել, սա է իմ անձնական դիրքորոշումը, կփորձեմ, հիմնավորել այս դիրքորոշումը»,- հայտարարել է Էկա Բեսելիան: