Վրաստանում ձերբակալված ՈՒկրաինայի քաղաքացիների միջև էր, գերագույն ռադայի պատգամավոր Սիմիոն Սեմենչենկոն, նա մեզ գցել է դիվանագիտական սկանդալի մեջ. ՈՒկրաինայի նախագահի խորհրդատու
ՈՒկրաինայի նախագահի խորհրդատու Յուրի Բիրյուկովի խոսքերով, Վրաստանում ձերբակալված ՈՒկրաինայի քաղաքացիների միջև էր, գերագույն ռադայի պատգամավոր և «Դոնբաս» բատալյոնի հրամանատար Սիմիոն Սեմենչենկոն:
«Ես ունեմ տարբեր կոնտակտներ, նրանք հաստատում են լուրը, որ Սեմենչենկոն Թբիլիսիում է, որ նա մեզ գցել է դիվանագիտական սկանդալի մեջ: Նա դավաճանել է սեփական մարդկանց և դիմել փախուստի:
Վաղը Վրաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչելու մեր դիվանագետին: Սեմենչենկոն Թբիլիսիում էր գտնվում պաշտոնական փաստաթղթերով, ՈՒկրաինայի իշխանությունների ներկայացուցչի կարգավիճակով»,- ֆեյսբուկի էջին գրել է Պորոշենկոյի խորհրդատուն:
Մինչ այդ, ուկրաինացի լրագրող Անդրեյ Դզինդզան գրել էր, որ Սեմենչենկոն չի ձերբակալվել դիվանագիտական անձնագրի շնորհիվ:
«Իմ աղբյուրը հաստատում է, որ Սեմենչենկոն դիմել է փախուստի, թողելով իր մարդկանց: Աղբյուրը հաստատում է նաև, որ ուկրաինացիներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք գնում էին վրաց հատուկ ծառայությունների կողմից նշված զենքը գնելու ժամանակ»,-գրում է ուկրաինացի լրագրողը:
Այս լրատվությանը արդեն արձագանքել է անձամբ պատգամավորը: Սեմենչենկոն չի հաստատում իր ձերբակալության փաստը, սակայն ասում է, որ գտնվում է Թբիլիսիում և օգնում է ՈՒկրաինայի ձերբակալված քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության մեջ:
Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, դեկտեմբերի 2-ին, երկու հյուրանոցում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ՈՒկրաինայի վեց և Վրաստանի մեկ քաղաքացի:
ՆԳՆ-ի լրատվությամբ, հյուրանոցի համարները խուզարկելու ժամանակ իրավապահները հայտնաբերել են Բերետա և Մակարով մակնիշի ատրճանակներ և տարբեր զինամթերք:
Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով, որը նշանակում է խմբակային զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր ապորինի գնում պահպանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan