Վրաստանում, Չաքվիի թունելի մոտ միմյանց է բախվել երկու միկրոավտոբուս
Վրաստանում, Չաքվիի թունելի մոտ միմյանց է բախվել երկու միկրոավտոբուս

Վրաստանում, Չաքվիի թունելի մոտ միմյանց է բախվել երկու միկրոավտոբուս:

Դեպքի հետևանքով զոհեր չկան: Այժմ ճշտվում է, թե քանի մարդ է տուժել: Տեղում գտնվում է շտապ օգնության անձնակազմը, որը մեկ տուժածի տեղափոխում է կլինիկա:

Ավտովթարի պատճառով Բաթումի-Քոբուլեթիի կենտրոնական մայրուղու Չաքվիի ճանապարհատվածում այս պահի դրությամբ դադարեցված է տրանսպորտի երթևեկությունը: