Վրաստանում այսօր և վաղը սպասվում է թաք եղանակ
Վրաստանում այսօր և վաղը սպասվում է թաք եղանակ

Այսօր և վաղը Վրաստանի շրջանների մեծամասնությունում կլինի տաք եղանակ:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, արևելյան Վրաստանի որոշ շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է լինի կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում ցերեկը սպասվում է +23 +28 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում +19 +24 աստիճան:

Բացի այդ, գործակալության տվյալներով, մայիսի 13-ին Սև ծովի հյուսիս-արևմուտքից սպասվում են սառը և խոնավ օդային զանգվածների ներթափանցում, որին հնարավոր է հետևի անձրև, իսկ որոշ շրջաններում կարկուտ: Կուժեղանա արևմտյան ուղղությամբ քամին: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով: Մայիսի 14-ից եղանակը կլինի համեմատաբար տաք:

Դրա հետ մեկտեղ, մայիսի 13-ին Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և քամի: Մնացած օրերին կլինի տաք եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի + 22 + 24 աստիճան: