Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք, ապաքինվել է 246 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք, ապաքինվել է 246 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 15 327 դեպք: Ապաքինվել է ևս 246 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7613:

Կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 124:

Կարանտինի ռեժիմում է մնում 5721 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1090 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 դեպք: