Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք, ապաքինվել է ևս 1 036 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք, ապաքինվել է ևս 1 036 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 698 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 903 թեստ, այստեղից 20 175-ը՝ հակագենի արագ թեստով և 2 728-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 3,05%, վերջին 14 օրը – 3,92%, վերջին 7 օրը – 3,12%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 647 243 դեպք: Ապաքինվել է ևս 1 036 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 622 432:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 730 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 855 078 պատվաստում, օրական՝ 1 672: