Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, ապաքինվել է 95 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, ապաքինվել է 95 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 95 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 638 թեստ, այստեղից 3 223-ը արագ, իսկ 1 415-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1.1 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 0,99 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 0,85 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 655 170 դեպք, որից 1 637 198 հիվանդ ապաքինվել է, 16 811-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 882 520 պատվաստում։ Օրեկան 425։

Երեկ, մայիսի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 72 նոր դեպք, ապաքինվել է 161 պացիենտ, մահացել է երեք մարդ: