Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք, ապաքինվել է 4 777 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք, ապաքինվել է 4 777 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 924 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 47 288 թեստ, այստեղից 35 185-ը՝ հակագենի արագ թեստով և 12 103-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 12,53%, վերջին 14 օրը –10,93%, վերջին 7 օրը –10,72%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 523 022 դեպք: Ապաքինվել է ևս 4 777 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 458 265:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 891 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 010 096 մարդ, օրական՝ 30 067:

Կարանտինային գոտում է 116 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 7 410-ը: