Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք, ապաքինվել է 2 944 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք, ապաքինվել է 2 944 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 944 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 234 թեստ, այստեղից 3 410-ը արագ, իսկ 1 824-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 8,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 15,34 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 12,36 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 635 975 դեպք, որից 1 588 829 հիվանդ ապաքինվել է, 16 569-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 833 144 մարդ, օրեկան 124։

Ստացիոնարում հսկողության տակ է 1 461 հիվանդ:

Երեկ, մարտի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 823 նոր դեպք, ապաքինվել է 1 445 պացիենտ, մահացել 24 մարդ: