Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 921 նոր դեպք, ապաքինվել է 4 471 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 921 նոր դեպք, ապաքինվել է 4 471 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 921 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 25 730 թեստ, այստեղից 13 637-ը՝ հակագենի արագ թեստով և 12 093-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Վերջին 14 օրը –10.78%, վերջին 7 օրը –11.01%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 501 297 դեպք: Ապաքինվել է ևս 4 471 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 436 977:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 590 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 883 570 մարդ, օրական՝ 26 363: Լիարժեք պատվաստված է 258 303 մարդ: