Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք, ապաքինվել է 494 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք, ապաքինվել է 494 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 249 465 դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:

Ապաքինվել է ևս 494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 235 130: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 973 անձ:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 398 թեստ, այստեղից 12 166-ը՝ հակագենի արագ թեստով և 5 232-ը՝ «ՊՇՌ»: Այսօր արձանագրված վարակման 1 550 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 647 դեպք, Աջարիայում՝ 58, Իմերեթիում 249, Քվեմո Քարթլիում՝ 93, Շիդա Քարթլիում՝ 95, Գուրիայում՝ 53, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 145, Կախեթիում՝ 106, Մցխեթա-Մթիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 49, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:

Բացի այդ, հունվարի 18-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 110 նոր դեպք: