Վրաստանում ապրիլի 3-ի օրվա վերջից մինչև ապրիլի 5-ը սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում

13:33, 03.04.2026

Վրաստանում ապրիլի 3-ի օրվա վերջից մինչև ապրիլի 5-ը սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Օդերևութաբանների փոխանցմամբ՝ ապրիլի 5-6-ը Արևելյան Վրաստանում, այդ թվում՝ Թբիլիսիում, կփչի արևմտյան ուժգին քամի:

«Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, բարձրլեռնային շրջաններում՝ ձնահյուսերի ձևավորում, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում: Վտանգի մակարդակը միջին է»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ