Վրաստանում ապրիլի 21-ից սպասվում է անձր
Վրաստանում ապրիլի 21-ից սպասվում է անձր

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տվյալներով, ապրիլի 18-20-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և կայծակ:

Ապրիլի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը կլինի 20-25 աստիճան իսկ ապրիլի 20-ին արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչ 24-29 աստիճան:

Ապրիլի 21-ին սպասվում է զով եղանակ: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչ 12-17 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում հիմնականում սպասվում է տաք եղանակ: Ապրիլի 19-21-ին հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-20-ին կլինի 23-25 աստիճանի սահմաններում իսկ ապրիլի 21-ին կնվազի մինչ 17 աստիճան: