Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Սահմանազատման գործընթացը վտանգավոր է խաղաղության և կայունության համար, քանզի վնասում է կենսական նշանակություն ունեցող միջոցները և խոչընդոտում փոխադրումներին
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. Սահմանազատման գործընթացը վտանգավոր է խաղաղության և կայունության համար, քանզի վնասում է կենսական նշանակություն ունեցող միջոցները և խոչընդոտում փոխադրումներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները վրդովված է տեղեկությամբ, որ Ռուսաստանի կողմից աջակցվող դե ֆակտո իշխանությունը վերսկսել է ցանկապատ անցկացնել Գուգութիանթկարի գյուղում, որը գտնվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի Հարավային Օսեթիայի տարածքի վարչական շփման գծի մերձակայքում,- այս մասին նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունում:

Հայտարարության համաձայն, սահմանազատման գործընթացը վտանգավոր է խաղաղության և կայունության համար, քանզի վնասում է կենսական նշանակություն ունեցող միջոցները և խոչընդոտում ժողովրդի և ապրանքի փոխադրումներին:

«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին, դուրս բերել իր զորքը մինչև հակամարտությունը տեղակայված դիրքեր և թույլ տա մարդասիրական օգնության անխափան տեղաշարժն ըստ 2008 թվականի հրադադարի մասին պայմանագրի պարտականությունների»,- նշված է հայտարարությունում: