Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ արտահայտել է իր վիշտը
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ արտահայտել է իր վիշտը

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը ցավակցություն է հայտնում բասկետբոլի համաշխարհային լեգենդ, Կոբի Բրայանտի ընտանիքին: Դեսպանությունը ցավակցության տեքստը տարածել է սոցցանցում:

«Աշխարհը ցնցվել է NBA-ի լեգենք, Կոբի Բրայանտի մահվան լուրից, ով մահացել է Կալիֆոռնիայում ավիավթարի հետևանքով:

Կոբիին կհիշենք իր մեծ տաղանդի և անզուգական ներդրումների համար խաղահրապարակում և նրանից դուրս: Մենք անկեղծորեն ցավակցում ենք նրա ընտանիքին և կիսում այս վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում, որը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Բասկետբոլի համաշխարհային լեգենդ, Կոբի Բրայանտը մահացել է երեկ երեկոյան սեփական ինքնաթիռի կործանման հետևանքով: Տարածված լրատվությամբ, ինքնաթիռում էր գտնվում նրա դուստրը: