Վրաստանում «Ամերիկյան մշակույթի կենտրոնի» բացումը նոր հնարավորություն է, ամրապնդենք մեր գործընկերությունը. Քելի Դեգնան
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի հայտարարությամբ, Վրաստանում «Ամերիկյան մշակութային կենտրոնի» բացումը շատ կարևոր է ամերիկացի և վրացի ժողովրդին մերձեցնելու առումով:
Ինչպես, «Ռեդիսոն» հյուրանոցում, կենտրոնի պաշտոնական բացման միջոցառմանը հայտարարել է Քելի Դեգնանը, նախաձեռնությունը նոր հնարավորություն է Վրաստան-ԱՄՆ գործընկերությունն առավել ամրապնդելու համար:
«Սա իսկապես ֆանտաստիկ իրադարձություն է և ամերիկյան մշակութային կենտրոն բացելու ֆանտաստիկ նախաձեռնություն, ինչը կարևոր է, քանի որ այն ավելի կմոտեցնի ամերիկացի և վրացի ժողովրդին: Մենք ունենք շատ ընդհանուր շահեր, ինչը շատ լավ է: Սա նոր հնարավորություն է ՝ էլ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը, որը գոյություն ունի տարիներ շարունակ: Մենք ՝ ԱՄՆ դեսպանատունը, աջակցում ենք այս նախաձեռնությանը: Այս կենտրոնի աջակցությամբ անգլերենի կենտրոններն ու դասարաններն էլ ավելի կամրապնդվեն և, բնականաբար, դա կընդգրկի ամբողջ Վրաստանը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկա գտնվելու միջոցառմանը, և այն պաշտոնապես բացվեց», – ասել է Քելի Դեգնանը: