Վրաստանն ու Եվրամիությունը անց են կացնելու ասոցացման հանձնաժողովի վեցերրորդ նիստը
Վրաստան-Եվրամիություն ասոցացման հանձնաժողովի հերթով վեցերրորդ նստաշրջանը, հեռակա կարգով անց է կացվելու այսօր:
Նիստը, ռոտացիայի սկզբունքի համապատրասխան, վարելու է արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի տնօրինության ղեկավար, Լյուկ Դեվինը: Վրացական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին: Նիստին մասնակցելու են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, Եվրահանձնաժողովը և Վրաստանի պետական գերատեսչությունները:
Ասոցացման հանձնաժողովը Վրաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական ձևաչափերից մեկն է, որի շրջանակներում քննարկվում է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը, մասնավորապես ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:
Այս համատեքստում քննարկվելիք հարցերի թվում են Վրաստանում ասոցացման օրակարգով տարբեր ոլորտներում իրականացված կամ ընթացող բարեփոխումները, ինչպես նաև համագործակցությունը առևտրի, տրանսպորտի, կապի, էներգետիկայի և կրթության ոլորտներում `Ասոցացման համաձայնագրով սահմանված գերակայությունների համաձայն:
Հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև Եվրամիություն-Վրաստան համագործակցությունը՝ անվտանգության ոլորտում և Ռուսաստան-Վրաստան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության ներգրավվածությունը:
Հանդիպման ընթացքում խոսքը վերաբերելու է նաև «կովիդ 19» համավարակի ու դրա տնտեսական հետևանքների հաղթահարման գործընթացում համագործակցությանը և Եվրամիության օգնությանը:
Կողմերը կքննարկեն նաև 2021 թթվականի արևելյան գործընկերության գագաթնաժողովին վերաբերող հարցեր:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը: