Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան աշխարհի մասն են. Ուես Միթչել
Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան աշխարհի մասն են,-այս հայտարարությունը արել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը:
Վաշինգտոնում, Heritage Foundation-ում Ուես Միթչելը ելույթ է ունեցել «Տրանսատլանտյան կապեր. Արևմուտքի պահպանումը» ծրագրային ելույթով, որը նվիրված էր ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների Թրամփի վարչակազմի տեսլականին:
«Մենք պետք է դիտարկենք Արևմուտքը որպես ժողովրդավարական երկրների համադաշնություն, որոնց միավորում են պատմությունը, մշակույթը և ընդհանուր զոհեըր: Անդամների մի մասը հին ժողովրդավարություններ են, մի մասը՝ ոչ, կան թույլ և ուժեղ երկրներ, մի մասը ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամներ են, մի մասը՝ ոչ: Ուկրաինան և Վրաստանն արևմտյան երկրներ են`ինչպես պատմության, այնպես էլ նրանց ժողովուրդների ընտրության շնորհիվ»,-նշել է Միթչելը:
Հեղինակ -
Edgar Barsegyan