Վրաստանն ու Պորտուգալիան համաձայնել են համագործակցել ժամանակավոր աշխատանքային ներգաղթի հարցով
Վրաստանն ու Պորտուգալիան համաձայնել են համագործակցել ժամանակավոր աշխատանքային ներգաղթի հարցով

Պորտուգալիան պատրաստ է Վրաստանի հետ համագործակցել ցիրկուլար ներգաղթի ոլորտում: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, նշված հարցը Վրաստանի արտաքին գործերի նախարարը և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են Դավիթ Զալկալիանիի Լիսաբոն այցի ժամանակ:

Պորտուգալիայի կողմը պատրաստակամություն է հայտնել Վրաստանի հետ համագործակցել ժամանակավոր օրինավոր աշխատանքի հարցերում: Կոնկրետ, պորտուգալական և վրացական կողմերը արդեն աշխատում են խմբի ստեղծման վրա և նշված հարցը քննարկելու համար ծրագրվում է Վրաստանի պատվիրակության այցը Պորտուգալիա, որից հետո կսահմանվեն համագործակցության հետագա քայլերը:

Ինչպես նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Վրաստանի համար եվրամիության անդամ երկրներում ցիրկուլար ներգաղթի ոլորտում համագործակցության զարգացումը առաջնահերթ է:

Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Ֆրանսիայի հետ ձևակերպած համաձայնագրից հետո Պորտուգալիան լինելու է Եվրամիության անդամ ևս մեկ երկիր, ում հետ Վրաստանը ձևակերպելու է նշված համաձայնագիրը: Նշվում է, որ սա լավ հնարավորություն է լինելու վրաց մասնագետների համար, ովքեր հնարավորություն կստանան աշխատել և բարձրացնել սեփական փորձը եվրոպայում, ինչպես նաև համաձայնագիրը աջակցելու է արտագաղթի գործընթացի կարգավորմանը:

Ինչպես նշում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, Վրաստանը շարունակում է աշխատանքը աշխատանքային ներգաղթի ոլորտում Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության ուղղությամբ: Ինչպես հայտնի է, արդեն ուժի մեջ է մտել համաձայնագիրը Վրաստանի և Ֆրանսիայիմիջև: Այս պահին աշխատանքներ են տարվում, որ տեղի ունենա համաձայնագրի վավերացում: Աշխատանքային ներգաղթի պիլոտային նախագիծը իրականացվում է Լեհաստանի հետ, ինչպես նաև բանակցություններ են վարվում Իսրաելի և Եվրամիության անդամ այլ երկրների հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով Պորտուգալիայում էր գտնվում ապրիլի 21-22-ին: