Վոլոդիմիր Զելենսկիի և Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Զելենսկիի խոսքով՝ զրույցի հիմնական թեմաներն են եղել դիվանագիտական գործընթացները, առաջնագծում տիրող իրավիճակը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ամրապնդումը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրոպայի ներգրավվածությունը խաղաղության բանակցություններում անհրաժեշտ է, և որ եվրոպական ձայնը պետք է կարևոր դեր խաղա։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ Ուկրաինայի տարածքում, մեր քաղաքներում և գյուղերում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները շարունակելու համար։ Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք հետ մղել այդ հարձակումները, ավելի լավ պաշտպանել մարդկանց կյանքը, ինչպես նաև լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Մենք հույս ունենք Ֆրանսիայի աջակցության և վճռական քայլերի վրա», – ասել է Վլադիմիր Զելենսկին։