Վրաց-բելառուսական ընկերությունների հետ համագործակցությամբ, Վրաստանում առաջին անգամ սկսվում է վերելակների արտադրությունը:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան ուղևորատար և բեռնատար վերելակները կհավաքվեն Թբլիսիում, տեխնիկական համալսարանի գիտաարտադրական կենտրոնի «Վերլուծություն-գործիք» բազայում:
Նոր ձեռնարկությունն ուսումնասիրել են առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլին և Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Միխաիլ Ռուսին, ով Վրաստանում է գտնվում Բելառուսի նախագահի այցի շրջանակներում:
Վերելակների ձեռնարկությունն ստեղծվել Վրաստանի տեխնիկական համալսարանի, «Մոգիլև լիֆտմաշի» և SIS ընկերության հետ համագործակցությամբ: Սկզբնական փուլում ձեռնարկությունում կաշխատի շուրջ 50 մարդ և մեկ ամսում կպատրաստվի 40-60 վերելակ:
Ինչպես նշել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, շատ կարևոր է համատեղ ձեռնարկությունում Վրաստանի տեխնիկական համալսարանի ներգրավվածությունը, որը տալիս է գիտական ներուժի և, դրա հետ մեկտեղ, մասնագիտական կրթության զարգացման հնարավորություն: