Վրաստանն ինքնիշխան երկիր է և անձամբ պետք է կայացնի որոշում, ինչ կանի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Վրաստանն ինքնիշխան երկիր է և անձամբ պետք է կայացնի որոշում, ինչ պետք է անի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալու համար,- այսպես է արձագանքել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին՝ Heritage Foundation արտաքին քաղաքական կենտրոնի ամերիկյան հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված հրապարակմանը, որտեղ նշված է, որ Վրաստանի պաշտոնական անձինք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար չեն բացառում Աբխազիայի և Ցխինվալիի առնչությամբ զիջումները:
Ինչպես նշել է Յան Քելլին, Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանին, ցանկացած որոշում կայացնելու դեպքում, որպեսզի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դառնա առավել լավ թեկնածու: