Վրաստանն առաջին անգամ մասնակցում է «Anuga select India» միջազգային ցուցահանդեսին

13:15, 01.10.2026

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ և Գյուղի զարգացման գործակալության կազմակերպմամբ՝ Վրաստանն Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Anuga select India» միջազգային ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ է մասնակցում,- տեղեկատվությունը տարածում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Նրանց փոխանցմամբ՝ Վրաստանի տաղավարում ներկայացված ագրոպարենային ոլորտի ներկայացուցիչները ցուցահանդեսի արտասահմանցի և տեղացի այցելուներին ծանոթացնում են արտահանման ներուժին։

«Հնդկաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վախտանգ Ջաոշվիլին այցելել է Վրաստանի տաղավար, տեղում ծանոթացել վրացական ընկերությունների արտահանման հնարավորություններին և աջակցություն հայտնել վրացի արտադրողներին հնդկական շուկայում հաստատվելու և միջազգային գործընկերային հարաբերություններ հաստատելու գործում»,- նշված է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Վրաստանի տաղավարում «Խոնիս պլանտացիեբի», «Ջեոագանո իսթեյթ», «Ագրիթաչ», «Նիադագի գրուպ», «Ջենթրի ինվեսթմենթ», «Արոմա պրոդուկտ», «Ֆարմինգ կոնստրաքշն» ընկերությունները ներկայացրել են սեփական արտադրության հապալասը, պնդուկը, նուշը և բնական հյութերը։

«Հատկանշական է, որ «Anuga select India»-ն միջազգային հարթակ է, որը մեկ տարածքում միավորում է սննդամթերքի և ըմպելիքների արտադրողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին։ «Anuga select India» միջազգային ցուցահանդեսում վրացական տաղավարի ներկայացումը կարևոր հնարավորություն է վրացական ագրոպարենային ոլորտի համար՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ»,- նշված է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ