Վրաստանն ապրիլի 13-ից կդառնա ԵԱՀԿ անվտանգության հետ համագործակցության ֆորումի նախագահող երկիր
2026 թվականի ապրիլի 13-ից Վրաստանը կդառնա ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (FSC) նախագահող երկիր։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ավստրիայում Վրաստանի դեսպանությունը։
Դեսպանության փոխանցմամբ՝ մարտի 25-ին, Ֆրանսիայի նախագահության վերջին նիստի շրջանակներում, տեղի է ունեցել նախագահության խորհրդանշական փոխանցման արարողությունը Վրաստանին։
«Վրաստանը կգլխավորի Անվտանգության համագործակցության ֆորումը մինչև սեպտեմբերի 4-ը, որից հետո նախագահությունը կստանձնի Միացյալ Թագավորությունը։
Անվտանգության համագործակցության ֆորումը ԵԱՀԿ որոշումների կայացման հիմնական մարմինն է, որի հիմնական նպատակն է նպաստել ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության ամրապնդմանը», – ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։