Վրաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման, որը ճանաչված է որպես ամենաժողովրդավարական ձև
Վրաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման, որը ճանաչված է որպես ամենաժողովրդավարական ձև

Դեկտեմբերի6 16-ը պատմական օր է, ուժ է մեջ է մտնում Վրաստանի սահմանադրության նոր խմբագրությունը,- այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, փաստաթղթի գլխավոր ձեռքբերումն է, որ լիովին բացառում է ինքնատիրության կրկնությունը:

Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, Վրաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման մեթոդի, որը ճանաչված է ամենաժողովրդավարական ձև:

«Նախագահի ուղիղ ձևով ընտրությունը խորհրդարանական կառավարման հետ համատեղելի չէ: Հզորանում է ընդդիմությունը, Վրաստանում բարձր չափանիշներով են պաշտպանված լինելու մարդու իրավունքները, ավելանալու են դատարանի անկախության երաշխիքները և ընդլայնվելու է դատախազության անկախությունը:

«Սա մի փոքր ցուցակն է, նրա, ինչը գործարկվելու է դեկտեմբերի 16-ին»,-նշել է Իրակլի Կոբախիձեն: