Վրաստանին պառլամենտարիզմի 100-ամյակի կապակցությամբ շնորհավորել են բարեկամ պետությունները
Վրաստանի խորհրդարանին և վրաց ժողովրդին բարեկամ երկրները շնորհավորել են Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի առաջին նիստը 100-ամյա հոբելյանի առթիվ: Նորվեգիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հայաստանի, Քուվեյթի, Լեհաստանի, Թուրքիայի և Ռումնիաիայի խորհրդարաններից ստացված շնորհավորական ուղերձներում ընդգծված է, որ Վրաստանի առաջին խորհրդարանն ստեղծել է ժողովրդավարության հիանալի օրինակ և հիմք դրել ազատ և ժողովրդավարական Վրաստանի Հանրապետությանը:
Նամակներում նշված է, որ բարեկամ երկրները բարձր գնահատական են տալիս առաջին հիմնադիր ժողովի կողմից ընդունված Սահմանադրությանը, որը լիբերալ ժողովրդավարության ակնհայտ օրինակ է:


