Վրաստանին հաջողվեց անել աննախադեպը՝ դիմակներ ներկրող երկրից դառնալով արտահանող երկիր. Նաթիա Թուրնավա

Վրաստանին հաջողվեց անել աննախադեպը՝ դիմակներ ներկրող երկրից դառնալով արտահանող երկիր: Այս մասին հայտարարել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարը՝ «Մեդիփարի» դիմակների գործարան այցելելիս:

Տնտեսության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ձեռնարկությունը վերջերս է սկսել գործել իր գործունեությունը և այսօր արդեն 24 ժամվա ընթացքում արտադրում է մոտ 100 000 և մեկ ամսում 3 000 000 բարձրորակ բժշկական նշանակություն ունեցող դիմակ, որոնց արտահանումը նախատեսվում է մոտ ապագայում:

Տնտեսության նախարարության փոխանցմամբ, «Մեդիփարի» գործարանում իրականացվել է ավելի քան երկու միլիոն լարիի ներդրում:

Գերատեսչության փոխանցմամբ, այս պահին գործարանում աշխատում է ավելի քան 30 մարդ:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան