Վրաստանից ռուս դիվանագետի արտաքսումը, Բրիտանիային համերաշխություն հայտնելու հաստատումն է. Արչիլ Թալակվաձե

14:52, 29.03.2018

Խորհրդարանական մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, Վրաստանից ռուս դիվանագետի արտաքսումը, Բրիտանիային համերաշխություն հայտնելու հաստատումն է:

Նրա խոսքերով, Վրաստանի գործընկեր երկրների հանդեպ աջակցության ցուցաբերումը շատ կարևոր է:

«Այս փաստը աջակցության և համերաշխության արտահայտումն է, կոնկրետ Բրիտանիայի կողմից արված քայլերի նկատմամբ: Վրաստանից ռուս դիվանագետի արտաքսումը այդ համերաշխության հաստատումն է: Վրաստանի գործընկեր երկրների հանդեպ աջակցության ցուցաբերումը շատ կարևոր է»,-հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք, Վրաստանը վտարում է Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին: Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին տրվել է 7 օրյա ժամկետ Վրաստանը լքելու համար:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որոշումը կապված է Մեծ Բրիտանիայի տարածքում Սերգեյ Սկրիպալի թունավորելու փաստի հետ:

 

Նմանատիպ