Վրաստանի Եզդիների Հոգևոր Խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իլիա II-ի մահվան կապակցությամբ և չեղարկում է «Կլոչե Սարե Սալեի» արարողությունը

12:00, 19.03.2026

Վրաստանի Եզդիների Հոգևոր Խորհուրդը խորը ցավակցություն է հայտնում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II-ի մահվան կապակցությամբ։

Այս մասին ասվում է Եզդիների Հոգևոր Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Սա մեծ կորուստ է մեր ամբողջ երկրի և վրաց ազգի համար։ Նրա գործունեությունը երկրի հոգևոր վերածննդի, խաղաղության և միասնության խորհրդանիշ էր։

Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, Սուրբ Սինոդի անդամներին, հոգևորականությանը, ծխական համայնքին և ամբողջ Վրաստանին։

Վրաստանի Եզդիների Հոգևոր Խորհուրդը չեղյալ է հայտարարում «Կլոչե Սարե Սալե» հանդիսավոր արարողությունը», – ասվում է Վրաստանի Եզդիների Հոգևոր Խորհրդի հայտարարության մեջ։

Նմանատիպ