Վրաստանի Եվրոպային ինտեգրման ճանապարհին, Իտալիան հուսալի գործընկեր է. Մամուկա Բախտաձե
Շատ կարևոր է, որ Իտալիայի կողմից Վրաստան է կատարվել այսպիսի բարձրաստիճան այց,-այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է ՝ Վրաստան-Իտալիա բիզնես համաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով, անցած տարի նշվել է Վրաստանի և Իտալիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյա հոբելյանը: Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, նշված հարաբերությունները հենված են բարեկամության և հզոր գործընկերության վրա:
«Շատ կարևոր է, որ Վրաստանի և Իտալիայի հարաբերությունների պատմությունում առաջին անգամ, իրականացվել է նման բարձրաստիճան այց: Ցանկանում եմ պարոն նախագահին շնորհակալություն հայտնել այցելության համար»,-ասել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի գնահատմամբ, Վրաստանի Եվրոպային ինտեգրման ճանապարհին, Իտալիան հուսալի գործընկեր է:
Վրաստան-Իտալիա բիզնես համաժողովը ընթանում է «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցում: Համաժողովի մասնակիցներին խոսքով դիմել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիում այցով գտնվող Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:
Իտալիայի նախագահ Մատարելան Վրաստան է ժամանել երեկ: Նա արդեն հանդիպել է իր գործընկերոջ ՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և խորհրդարանի նախագահ ՝ Իրակլի Կոբախիձեի հետ: Իտալիայի նախագահը ծաղկեպսակով զարդարել է հերոսների հուշահամալիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan