Վրաստանի խորհրդարանն սկսում է աշխատանքը ապակենտրոնացման ռազմավարության շուրջ. Զազա Գաբունիա
Վրաստանի խորհրդարանն սկսում է աշխատանքը ապակենտրոնացման ռազմավարության շուրջ. Զազա Գաբունիա

Վրաստանի խորհրդարանը սկսում է կարևոր աշխատանք, ապակենտրոնացման ռազմավարության քննարկումը, աշխատանքային խմբի շրջանակներում, որտեղ ներառված են խորհրդարանական բոլոր սուբյեկտները,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի շրջանային քաղաքակնության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան:

Ինչպես նշել է Զազա Գաբունիան, խորհրդարանը առաջիկա ամիսուկեսվա ընթացքում քննարկելու է կառավարության կողմից ներկայացված ապակենտրոնացման ռազմավարությունը, որպեսզի մայիսի կեսին ունենա պաշտոնապես ձևավորված տեսլական:

«Ապակենտրոնացման ռազմավարությունը շատ կարևոր բարեփոխում է, քանի որ այն վերաբերում է կառավարման ապակենտրոնացմանը, որը կարևոր է մեր շրջանների և քաղաքների զարգացման համար: Աշխատելու են երեք ուղղությամբ, դա կլինի ֆիսկալ ապակենտրոնացում, մունիցիպալիտետների ֆինանսական հզորացում, քաղաքների և մունիցիպալիտետների իրավասությունների ավելացում, այն ծառայությունների ձևավորում, որոնք տեղում կարևոր են մեր բնակչության և շրջանների զարգացման համար»,- հայտարարել է Զազա Գաբունիան: