Վրաստանի խորհրդարանն աշնանային նստաշրջանը բացելու է սեպտեմբերի 4-ին
Խորհրդարանն իր գործունեությունը պաշտոնապես սկելու է հաջորդ շաբաթ: Կանոնակարգի համաձայն, խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերին առաջին երեքշաբթի օրը:
Պատգամավորները աշնանային նստաշրջանը բացելու են սեպտեմբերի 4-ին, բյուրոյի նիստով՝ Թբիլիսիում գտնվող խորհրդարանում, իսկ սեպտեմբերի 5-ից, լիագումար նիստերը կհրավիրվեն Քութիաիսիում:
Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 28-ին, օրենսդրական մարմինը գործունեությունը ծավալելու է մինչև սեպտեմբերի վերջը, իսկ ընտրություններից մեկ ամիս առաջ դադարեցնելու է աշխատանքը:
Ինչ վերաբերում է աշնանային նստաշրջանին քննարկվելիք թեմաներին, օրենսդիրները պետք է հաստատեն կանոնակարգի նոր նախագիծը և իրականացնեն մի քանի կադրային փոփոխություններ: Այդ թվում, ընտրելու են Գերագույն դատարանի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներին:
Կանոնակարգի համաձայն, խորհրդարանը աշնանային նստաշրջանը փակելու է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը: