Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում գտնվող ցուցարարները ոստիկանությունից պահանջում են թույլ տալ մոտենալ խորհրդարանի մուտքին:
Ցույցի մասնակիցները գտնվում են Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցում: Տեղում գտնվում են նաև ընդդիմության առաջնորդները: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց տեղաշարժի հնարավորություն չեն տալիս:
Տեղում պարբերաբար լարվում է իրավիճակը:
ՆԳՆ-ի պաշտոնական տվյալներով, ուշ գիշեր խորհրդարանի շենքի դիմաց անցկացվող ցույցին ձերբակալել են 28 անձի, տուժել է երեք մարդ: