Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունում

20:51, 16.06.2026

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին հանդիպում են ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության տնօրեն Վերոնիկ Դոկենդորֆի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա գործընկերությունը, Վրաստանում և Սևծովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ռուսական օկուպացիան և դրա բացասական հետևանքները, ինչպես նաև Վրաստանի կողմից արձանագրված տնտեսական առաջընթացը։

Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են նաև Վրաստան-ԵՄ հարաբերությունները և ապագա հեռանկարները։

Նմանատիպ