Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Կոտ Դ’Իվուարի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ

13:24, 13.10.2022

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Կոտ Դ’Իվուարի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ադամա Բիկտոգոյի հետ։

Պատվիրակությունը գլխավորող խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել Կոտ Դ’Իվուարից Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցության համար և խոսել Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակի մասին։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է վերջին տարիներին Կոտ Դ’Իվուարի վերափոխումը ժողովրդավարական և տնտեսական զարգացման տեսանկյունից և Ազգային ժողովի նախագահին մաղթել հաջողություններ հետագա բարեփոխումների իրականացման գործում:

Ըստ իրենց հաղորդագրության, կողմերը խոսել են խորհրդարանական կապերի ամրապնդման մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել այդ ուղղությամբ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռուանդայում Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի շրջանակներում։

Նմանատիպ