Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները հանդիպել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ կազմված Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիվի Միկանաձեից, ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահ Շոթա Բերեկաշվիլուց, ինչպես նաև կոմիտեի անդամներ Լևան Մաչավարիանի և Անտոն Օբոլաշվիլիից, հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են օրենսդիր մարմինների միջև համագործակցության դրական դինամիկայի մասին և հատուկ ուշադրություն են դարձրել ոլորտային կոմիտեների միջև կապերի խորացմանը։
Քննարկվել է երկու երկրի երիտասարդների համար նախատեսված փոխանակման ճամբարների ծրագիրը, որը կիրականացվի հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում և Վրաստանում։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի խորացման հարցերին, ինչպես նաև այն ռազմավարական նախագծերին, որոնք կենսական նշանակություն ունեն երկու երկրների կայուն տնտեսական աճի ապահովման համար։
Օրենսդիր մարմինների ներկայացուցիչները դրականորեն գնահատել են ոլորտային կոմիտեների դերը նշված նախաձեռնության իրականացման գործում և ընդգծել են, որ նման հնարավորությունները կարևոր կլինեն երիտասարդների միջև ապագա կապերի ձևավորման համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն Ադրբեջանում՝ Զուրաբ Պատարաձեն։