Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աբեբե Ադուգնայի հետ

17:16, 10.11.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարգավաճման տարածաշրջանային տնօրեն Աբեբե Ադուգնայի հետ։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ զրույցը կենտրոնացած է եղել Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև երկարատև արդյունավետ գործընկերության վրա, որը նպաստել է երկրում կարևոր տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը։

«Շեշտադրվել է Համաշխարհային բանկի վերլուծական հետազոտությունների կարևորությունը կայուն տնտեսական աճի և աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ։ Ուշադրություն է դարձվել Բանկի ներգրավվածությանը Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկայի, կրթության, առողջապահության և գյուղատնտեսության զարգացման գործում։ Համաշխարհային բանկի աջակցությամբ Վրաստանում ներկայումս իրականացվում է մոտ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 10 նախագիծ։

Կառավարության վարչությունում կայացած հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ